«Կորցված, գտնված, թաքցված» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը

2025 թվականի հուլիսի 3-ին, հինգշաբթի օրը, Վարշավայի Հանրապետության պալատում (Pałac Rzeczypospolitej) տեղի ունեցավ Վահրամ Մխիթարյանի «Կորուսյալ, հայտնաբերված, թաքնված» վավերագրական ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը։ Ֆիլմն ստեղծվել է «Կաթնեղբայր» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի (Cinema Foundation of Armenia) հետ համագործակցությամբ։ Կինոնկարը նվիրված է 12-րդ դարի Սկևրայի Ավետարանին։ Այս բացառիկ գեղեցիկ և խորհրդանշական նախապրեմիերան կազմակերպվել էր Լեհաստանի Ազգային գրադարանի և «Կաթնեղբայր» հիմնադրամի կողմից

Więcej o wydarzeniu na stronie Biblioteki Narodowej