Հանդիպում պրոֆեսոր Պշեմիսլավ Տշեցիակի հետ

Պրոֆեսոր Պշեմիսլավ Տշեցիակը (ծնվ. 1931 թ.) հանրահայտ 18-հատորյակից բաղկացած «Աշխարհի արվեստը» (Sztuka świata) հանրագիտարանի համահեղինակն է։ Պրոֆեսոր Աննա Լևիցկա-Մորավսկայի և Վարշավայի Գեղարվեստի ակադեմիայի (ASP) Արվեստի պատմության և տեսության միջֆակուլտետային ամբիոնի թիմի հետ միասին, որը նա ղեկավարել է երկար տարիներ, նա ընդլայնել է բնօրինակ
հրատարակությունը՝ ներառելով Հայաստանի և Վրաստանի վաղ քրիստոնեական ու միջնադարյան արվեստի ժառանգությունը։ Այս հատորի լեհերեն հրատարակումից անցել է ուղիղ 30 տարի։ Զատկի նախաշեմին մենք այցելեցինք Պրոֆեսոր Տշեցիակին և հանձնեցինք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից խորհրդանշական հոբելյանական հուշատախտակ շնորհակալագիրը հետեւյալ
մակագրությամբ՝ «Հայաստանի վաղ քրիստոնեական և միջնադարյան պատմության մասին գիտելիքների տարածման գործում ունեցած անգնահատելի ավանդի, այն «Աշխարհի արվեստի» էջերում որպես եվրոպական քաղաքակրթության և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մաս արդարացիորեն զետեղելու համար»։

Պրոֆեսորը չափազանց հետաքրքիր պատմեց շարքի վրա կատարված աշխատանքների, Հայաստանին ու Վրաստանին նվիրված գլուխների և իրեն առաջնորդող դրդապատճառների մասին։

«Հիացմունք և հարգանք եմ զգում, երբ նայում եմ միջնադարյան Հայաստանի գործերին:
Շինարարների արտակարգ հմտությունը բազմազան տարածություններ ձևավորելու գործում, որոնք նրանք կարողանում էին եզրափակել վարպետորեն կերտված թաղերով և համարձակ կամարներով: Նման լուծումներն Արևմուտքում կհայտնվեն միայն որոշ ժամանակ անց: Արդյո՞ք հայ ճարտարապետների մասնակցությամբ» — գրել է նա իր ընծայագրում:

Նա ցավով նշեց, որ երբեք չի եղել Հայաստանում և, հավանաբար, այլևս չի հասցնի։

Հոբելյանի նշման կազմակերպիչը եւ գաղափարը «Կաթնեղբայր» հիմնադրամինն էր։