
«Գերզգայուն Դոն Թեոդորը» (Hypersensible Don Theodor)
Վավերագրական ֆիլմ
Ռեժիսոր՝ Վահրամ Մխիթարյան
Սցենարի հեղինակներ՝ Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա
Արտադրություն՝ Լեհաստան («Կաթնեղբայր» հիմնադրամ, «Konglomeart» հիմնադրամ)
Արտադրության տարեթիվը՝ արտադրության փուլում է
Լեզու՝ մոլդովերեն, ռուսերեն
Այսօր Մոլդովան կանգնած է մեծ քաղաքական, սոցիալական և կրթական փոփոխությունների շեմին: Այս գործընթացները հատկապես ծանր են անդրադառնում գիտության աշխարհի վրա, որը տարիներ շարունակ գոյատեւում է աջակցության բացակայության և երիտասարդ սերնդի կողմից հետաքրքրության պակասի պայմաններում: Հնագիտությունն ու հնէաբանությունը (պալեոնտոլոգիա) դրա վառ օրինակն են. ողջ երկրում աշխատում են ընդամենը երկու մասնագետ, իսկ նոր հետևորդներ հայտնվում են հազվադեպ՝ հիմնականում Ռումինիայից ժամանող պրակտիկանտների տեսքով:
Պատմության կենտրոնում 63-ամյա հնագետ և հնէաբան Թեոդոր Օ.-ն է՝ Մոլդովայի նախապատմական գտածոների վերջին հետազոտողներից մեկը: Թեև Գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտը լուծարվել է, իսկ նրան փոխարինող նոր ստորաբաժանումն այդպես էլ չի ստեղծվել,
Թեոդորն ամեն օր վերադառնում է իր «թագավորություն»՝ թանգարան՝ լի քարանձավային արջերի, մաստոդոնների, նախապատմական կապիկների և այլ անհետացած կենդանիների ոսկորներով: Նա նվիրումով հաշվառում և պահպանում է հավաքածուն, որը երկրի անգնահատելի բնական ժառանգությունն է:
Գարնանային տապի գալուն պես Թեոդորը մեկնում է դաշտային հետազոտությունների՝ նոր հնէաբանական վայրեր փնտրելու: Չունենալով միջոցներ կամ հետազոտական խումբ՝ նա կիրառում է աշխատանքի սեփական, խնայողական մեթոդները, այդ թվում՝ բիոլոկացիայի (կենսատեղորոշման) հեղինակային տեխնիկան: Չնայած դժվարություններին՝ նա հավատում է, որ կկատարի այնպիսի բացահայտում, որն իր աշխատանքին վերջնական իմաստ կհաղորդի:
Սակայն նրա կյանքը միայն պայքար հանուն գիտության չէ: Թեոդորը երազում է որ կգտնի իր կյանքի սերը, չի կորցնում հույսը, առանց սիրո նրա կյանքը եւ աշխատանքը կորցնում են իմաստը: Միայնության զգացողությունը բերում է այլ խնդիրներ, Թեոդորը անտրաբեր չէ ալկոհոլի նկատմամբ, ինչը հաճախ
ավարտվում է երկարատեւ բուժումով եւ մեկուսացումով։ Յուրաքանչյուր հետազոտական արշավ նրա համար թե՛ կազմակերպչական, թե՛ հուզական մեծ ճիգ է: Այնուամենայնիվ, նա չի հանձնվում. հույս ունի, որ կգտնի իր կյանքի սերը, կկարողանա վերջապես պաշտպանել թեկնածույական թեզը եւ կկատարի իր կյանքի ամենամեծ հնէբանական հայտնագործումը։
Սա ֆիլմ է տոկունության, սիրո, գիտության հանդեպ հավատի և մի մարդու մասին, ով, ի հեճուկս բոլոր արգելքների, շարունակում է նայել դեպի ապագան:
