Խոսք. Պատկեր. Հիշողություն
Ikona strony Fundacja Mlecznego Brata

«Կաթնեղբայր» հիմնադրամ

«Կաթնեղբայր» հիմնադրամը ստեղծվել է այն համոզմունքով, որ մշակույթն ապրում է միայն այն ժամանակ, երբ այն պատմվում է սեփական լեզվով՝ պատկերի, բառի, ժեստի և համատեղ փորձառության միջոցով:

Մենք մասնագիտանում ենք կինոյի, լուսանկարչության, արվեստի և գրականության ոլորտներում, հատկապես «փոքր» լեզուների, մասնավորապես՝ հայերենի թարգմանության գործում: Մենք թարգմանում ենք անմիջականորեն բնագրից՝ լեհերենին վերադարձնելով այնպիսի գրական բովանդակություն, որը չափազանց երկար ժամանակ մնացել էր նրա տեսադաշտից դուրս: Մեր թարգմանչական գործունեությունը միայն աշխատանք չէ բառի հետ. այն փորձ է դռներ բացելու դեպի մի այլ աշխարհ, որը միևնույն ժամանակ կարող է պարզվել, որ մեր իսկ սեփականի մի մասն է:

Կինոյի և լուսանկարչության ոլորտում մենք իրականացնում ենք նախագծեր, որոնք արծարծում են պատմական, ինքնության և մշակութային կարևոր թեմաներ՝ ներկայացնելով պատմություններ և փորձառություններ, որոնք հաճախ բացահայտ կերպով տեսանելի չեն: Մենք ստեղծում ենք ֆիլմեր, որոնք զննում եւ ուսումնասիրում են մարդու վերաբերմունքը սեփական ժառանգությանը, բնական միջավայրին և համայնքին:

Մեր առաքելությունն է ցույց տալ, որ հայկական մշակույթը եվրոպական համընդհանուր մշակույթի եւ քաղաքակրթության կենդանի եւ անբաժան մասն է. այն դարեր շարունակ հարաբերվել եւ երկխոսել է նրա հետ ու փոխադարձաբար հարստացվել։ Այսպիսով, մեր գործունեության կենտրոնում մշակույթների հանդիպումն է, դրանց ներթափանցումը, ազդեցությունները, ընդհանուր ակունքները և նոր իմաստները:

Գրականություն, որը վերածվում է կադրերի

«Խոսքից պատկեր»-ը մի շարք է, որը դիտարկում է գրականությունը որպես ազդակ, որից ծնվում է պատկերը: Մենք անդրադառնում ենք ժամանակակից հայ արձակին իր բնօրինակ հնչողությամբ՝ թարգմանելով այն հենց սկզբնաղբյուրից, նախքան որևէ բան կվերափոխվի, կպարզեցվի կամ կորսվի մեկնաբանության մեջ: Մենք հավատում ենք, որ մեկ կարճ պատմվածքը կարող է բացել մի ամբողջ աշխարհ: Այս շարքը հրավեր է դեպի ճամփորդություն, որտեղ խոսքը տանում է դեպի պատկերը, իսկ պատկերը՝ դեպի պատմություն:

e-book "Brat baranek" okładka
e-book "Ocean" okładka
e-book  "Stróż rozwalonego domu" okładka
e-book "Sona i wojna" okładka

Թարգմանում ենք աշխարհը կինոյի լեզվով՝ խոսքից
դեպի պատկեր, պատմությունից դեպի հիշողություն:

Հիմնադրամն իրականացնում է վավերագրական և խաղարկային ֆիլմերի ստեղծում ու արտադրություն, որոնք ոգեշնչված են Հայաստանի և հարակից երկրների մշակույթով, պատմությամբ ու արդիականությամբ: Այն իրականացնում է թարգմանչական, արվեստի և կրթական նախագծեր, որոնք համադրում են գրականությունը, կինոն, լուսանկարչությունը և ցուցահանդեսային գործունեությունը:

Հայ ժամանակակից գրականության թարգմանություն։ «Խոսքից՝ պատկեր» շարքը մի նախագիծ է, որտեղ գրականությունը դառնում է կինեմատոգրաֆիական պատմության սկիզբը։ Բացահայտում ենք ժամանակակից հայկական գրականությանը և այն թարգմանում անմիջականորեն բնագրից։ Տեսնել ավելին

Մի գառնուկ։ Մի տղա։ Մի պատմություն, որը երկար է մնում հիշողության մեջ։ Խաղարկային ֆիլմ։ Տեսնել ավելին

Հուզիչ պատմություն հայրական զգացմունքների, կամքի ուժի և լեռներում ապրելու մասին։ Վավերագրական ֆիլմ։ Տեսնել ավելին

Կորցված ձեռագիր։ Սկևռայի Ավետարանի ճակատագրի բացահայտումը։ Վավերագրական ֆիլմ։ Տեսնել ավելին

Միայնակ առաքելություն՝ հանուն գիտության։ Վավերագրական ֆիլմ։ Տեսնել ավելին

Նախագիծ, որի շրջանակում Գդանսկի ներքին նավահանգստային փարոսները վերածվում են լուսանկարչական կամեռա օբսկուռաների՝ ստեղծելով եզակի, մեծածավալ լուսանկարներ։ Տեսնել ավելին

Արեգ Բալայանի 35 սև-սպիտակ լուսանկարների ցուցահանդես՝ ստեղծված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում։ Տեսնել ավելին

Արեգ Բալայանի լուսանկարչական ցուցահանդեսը, որում համադրում է գրաֆիտին և ավերված քաղաքի վավերագրական պատկերները արված Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում։ Տեսնել ավելին

Ցուցահանդես՝ աշխատանքների, որոնք ստեղծվել են գեղարվեստական պլեներների ընթացքում, որտեղ արվեստը դարձավ աջակցման միջոց Մարիան հայրերի Տնային հոսպիսի համար։ Միջոցառումն ուղեկցվեց ֆադո երաժշտության համերգով և արվեստի ու օգնության մասին քննարկմամբ՝ ընդգծելով, որ ստեղծագործությունը կարող է լինել համերաշխության և ներկայության արտահայտություն։ Տեսնել ավելին

Հիմնադրամի նորությունները

Աջակցում են մեզ

Մեր գործընկերները