Վրեժ Իսրայելյանի «Սոնան և պատերազմը» պատմվածքի շնորհանդեսը
2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ «Բառից դեպի պատկեր» մատենաշարի չորրորդ հատորյակի շնորհանդեսը։ «WL4 Przestrzeń Sztuki – Mleczny Piotr» արվեստի տարածքում ներկայացրեցինք Վրեժ Իսրայելյանի «Սոնան և պատերազմը» պատմվածքի թարգմանությունը։ Այս անգամ հրատարակությունը ներառում է ոչ միայն պատմվածքը, այլև հարցազրույց գրողի որդու՝ Մհեր Իսրայելյանի հետ, ով նույնպես
զբաղվում է գրական գործունեությամբ։
Հրատարակությունը համաֆինանսավորվել է Լեհաստանի Ներքին գործերի և վարչարարության նախարարի դրամաշնորհային միջոցներով։









