plakat Mleczny brat

«Կաթնեղբայր» (Mleczny brat)

Կարճամետրաժ խաղարկային ֆիլմ

Ռեժիսոր՝ Վահրամ Մխիթարյան 
Սցենարի հեղինակներ՝ Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա 
Արտադրություն՝ Լեհաստան–Հայաստան (Wajda Studio, Studio Munka, MX35, Հայաստանի ազգային կինոկենտրոն)
Արտադրության տարեթիվը / տևողությունը՝ 2014 թ. / 30 րոպե 
Լեզու՝ հայերեն

10-ամյա Սեթոն ապրում է հայկական փոքրիկ գյուղում և անհամբերությամբ սպասում է եղբոր ծննդին: Ցավոք, երեխան մահանում է ծննդաբերության ժամանակ. նրա փոխարեն հայտնվում է մի գառնուկ, որին կրծքով կերակրում է տղայի մայրը: Սկզբում Սեթոն չի ընդունում «կաթնեղբորը», բայց ժամանակի
ընթացքում նրանց միջև բարեկամություն է ծնվում: Սակայն, երբ գալիս է գառնուկին հոտ վերադարձնելու պահը, տղան ստիպված է լինում կրկին առերեսվել կորստի ցավի հետ։

Ֆիլմը համադրում է ավանդական հեքիաթայնությունը կորստի և սպասման ցավոտ թեմատիկայի հետ: Ֆիլմի ռեժիսորն անդրադառնում է համամարդկային փորձառություններին՝ քույր-եղբայրական կապին, վշտին, կապվածությանը, և դրանք զետեղում հայկական մշակութային համատեքստում, ինչը պատմությանը հաղորդում է թե՛ տեղական գունեղություն, թե՛ տիեզերական չափում: Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվո հիշատակումների բազում միջազգային փառատոններում: